"Աճի կենտրոն"
ղեկավարման հմտությունների գնահատման ծրագիր
Ղեկավա՞ր եք կամ պատրաստվում եք դառնալ
- Ուզու՞մ եք բարելավել ղեկավարման հմտությունները, բայց չգիտեք ինչից սկսել,
- Ցանկանու՞մ եք կառուցել Ձեր կարիերան՝ որպես հաջողակ ղեկավար...
Մասնակցեք "Աճի կենտրոն" հմտությունների գնահատման ծրագրին
Ինչ է "Աճի կենտրոն"-ը
"Աճի կենտրոն"-ը grow edutainment-ի կողմից առաջարկվող բացառիկ հնարավորություն է գտնելու նշված հարցերի պատասխանները և ստանալու անաչառ և ամբողջական գնահատական պրոֆեսիոնալ մակարդակի և ներուժի վերաբերյալ:
"Աճի կենտրոն" գնահատման ընթացքում Դուք`
- Կկատարեք մի շարք առաջադրանքներ, որոնց ընթացքում կցուցադրեք սեփական ղեկավարման հմտությունները և ներուժը,
- Կդիտարկվեք մասնագետների կողմից տարբեր իրավիճակներում,
- Կբացահայտեք Ձեր հմտությունների մասին այն, ինչ չգիտեին նախկինում
Երբ
Գրանցման վերջնաժամկետն է 22.04.2015թ:
Որտեղ
Email: info@2grow.am
Website: www.2grow.am
Location: Congress Hotel, Yerevan, Armenia
Phone: 091 191367 055 988417
Facebook: https://www.facebook.com/events/721284381227424/
Մասնակցության վճարը կազմում է 17,000 դր` ներառյալ սուրճի և ճաշի ընդմիջում, մասնակիցների բաշխիչ նյութեր և մասնակցության հավաստագիր
Կարող եք վճարել նախապես կանխիկ կամ փոխանցումով:
Բանկ՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ, հ/հ` 205002238009, փոխանցման նպատակ՝ “Աճի կենտրոն” ծրագրի մասնակցություն, անուն/ազգանուն:
Կրթազվարճանքը երաշխավորված է
Նվիրել
Կարող եք նվիրել Աճի Կենտրոն ծրագրին մասնակցության հնարավորությունը grow edutianment նվեր քարտի միջոցով:
grow edutainment թիմը
Անուշ Մանուչարյան
Անուշ Մանուչայանը «GROW» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենն է, “Կողմնացույց” կարիերայի կողմնորոշման և ուղղորդման ծրագրի համահեղինակ և դասընթացավար:
Ունի մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ավելի քան 9 տարվա փորձ և ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 5 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրերի համահեղինակ և իրականացնող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:
Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach: Chartered Management Institute, UK կողմից հավաստագրված է որպես Management Consultant (CMCE): Փորձառության հիմնական բնագավառներն են հեռահաղորդակցությունը, զբոսաշրջության կառավարումը, վաճառքը և սպասարկումը, մարդկային ռեուսուրսների կառավարումը և տարատեսակ ուսուցման և զարգացման ծրագրերը՝ հասարակական և կոմերցիոն կազմակերպություններում:
Սոնա Հովհաննիսյան
Ունի ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 10 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ծրագրերի և թրեյնինգների հեղինակ և համահեղինակ:
Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach:
2010թ. հանդես է եկել TEDxYerevan միջոցառման ժամանակ որպես խոսնակ (իր ելույթին կարող եք ծանոթանալ ասյտեղ):
Սոնան բազմաբնույթ աշխատանքային փորձ ունի, այդ թվում արվեստի ոլորտում նախագծերի և հասարակայնության հետ կապերի իրականացման, հասարակական կազմակերպության ղեկավարման, ԲՈՒՀ-ի ռազմավարության ստեղծման, սննդի արտադրության և հեռահաղորդակցման բնագավառների ընկերություններում կորպորատիվ ուսուցման գործընթացներում: