"Աճի կենտրոն"

ղեկավարման հմտությունների գնահատման ծրագիր

Ղեկավա՞ր եք կամ պատրաստվում եք դառնալ

-Ուզու՞մ եք իմանալ Ձեր ուժեղ կողմերը և զարգացման ուղղությունները,
- Ուզու՞մ եք բարելավել ղեկավարման հմտությունները, բայց չգիտեք ինչից սկսել,
- Ցանկանու՞մ եք կառուցել Ձեր կարիերան՝ որպես հաջողակ ղեկավար...

Մասնակցեք "Աճի կենտրոն" հմտությունների գնահատման ծրագրին

Ինչ է "Աճի կենտրոն"-ը

"Աճի կենտրոն"-ը grow edutainment-ի կողմից առաջարկվող բացառիկ հնարավորություն է գտնելու նշված հարցերի պատասխանները և ստանալու անաչառ և ամբողջական գնահատական պրոֆեսիոնալ մակարդակի և ներուժի վերաբերյալ:


"Աճի կենտրոն" գնահատման ընթացքում Դուք`
- Կկատարեք մի շարք առաջադրանքներ, որոնց ընթացքում կցուցադրեք սեփական ղեկավարման հմտությունները և ներուժը,
- Կդիտարկվեք մասնագետների կողմից տարբեր իրավիճակներում,
- Կբացահայտեք Ձեր հմտությունների մասին այն, ինչ չգիտեին նախկինում

Երբ


26.04.2015


Գրանցման վերջնաժամկետն է 22.04.2015թ:

Մասնակցության վճարը կազմում է 17,000 դր` ներառյալ սուրճի և ճաշի ընդմիջում, մասնակիցների բաշխիչ նյութեր և մասնակցության հավաստագիր

Կարող եք վճարել նախապես կանխիկ կամ փոխանցումով:

Բանկ՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ, հ/հ` 205002238009, փոխանցման նպատակ՝ “Աճի կենտրոն” ծրագրի մասնակցություն, անուն/ազգանուն:

Կրթազվարճանքը երաշխավորված է

Նվիրել

Կարող եք նվիրել Աճի Կենտրոն ծրագրին մասնակցության հնարավորությունը grow edutianment նվեր քարտի միջոցով:

grow edutainment թիմը

Անուշ Մանուչարյան

Անուշ Մանուչայանը «GROW» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենն է, “Կողմնացույց” կարիերայի կողմնորոշման և ուղղորդման ծրագրի համահեղինակ և դասընթացավար:

Ունի մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ավելի քան 9 տարվա փորձ և ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 5 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրերի համահեղինակ և իրականացնող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:

Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach: Chartered Management Institute, UK կողմից հավաստագրված է որպես Management Consultant (CMCE): Փորձառության հիմնական բնագավառներն են հեռահաղորդակցությունը, զբոսաշրջության կառավարումը, վաճառքը և սպասարկումը, մարդկային ռեուսուրսների կառավարումը և տարատեսակ ուսուցման և զարգացման ծրագրերը՝ հասարակական և կոմերցիոն կազմակերպություններում:

Սոնա Հովհաննիսյան

Սոնա Հովհաննիսյանը «GROW» ընկերության համահիմնադիր և ծրագրերի տնօրենն է:

Ունի ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 10 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ծրագրերի և թրեյնինգների հեղինակ և համահեղինակ:

Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach:

2010թ. հանդես է եկել TEDxYerevan միջոցառման ժամանակ որպես խոսնակ (իր ելույթին կարող եք ծանոթանալ ասյտեղ):

Սոնան բազմաբնույթ աշխատանքային փորձ ունի, այդ թվում արվեստի ոլորտում նախագծերի և հասարակայնության հետ կապերի իրականացման, հասարակական կազմակերպության ղեկավարման, ԲՈՒՀ-ի ռազմավարության ստեղծման, սննդի արտադրության և հեռահաղորդակցման բնագավառների ընկերություններում կորպորատիվ ուսուցման գործընթացներում:

grow edutainment

Grow edutianment–ը զարգացման հարթակ է անհատների, կազմակերպությունների և համայնքի համար: Զարգացման ծրագրերի ոլորտում փորձից ելնելով՝ մենք վստահ ենք, որ ուսուցման գործընթացը չի ապահովի ցանկալի արդյունք, եթե այն հաճելի չէ մասնակիցների համար: Այդ պատճառով է, որ մեր ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում մենք որդեգրել ենք «կրթազվարճանքի» սկզբունքը (education + entertainment = edutainment) և կարևորում ենք ինչպես ուսուցանելիությունը և արդյունավետությունը, այնպես և դրական միջավայրը և խաղային տարրերը: