Քննարկում-դասընթաց
«Հետաձգված հարկերի հաշվառում»
Դասընթացը նպատակ ունի ներկայացնելու ժամանակավոր տարբերություններից առաջացող հետաձգված հարկերի հաշվապահական հաշվառման հետ կապված տարաբնույթ հարցեր:
Համեմատականությամբ կներկայացվեն հետաձգված հարկերի հաշվառման պահանջները ըստ Հաշվապահական Հաշվառման Միջզգային Ստանդարտ (ՀՀՄՍ) 12-ի և Փոքր և Միջին Կազմակերպությունների Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանտարտի (ՓՄԿ-ների ՖՀՄՍ):
Քննարկում-դասընթացին կդիտարկվեն տարբեր օրինակներ, ինչպես նաև մասնակիցները հնարավորություն կունենան քննարկման դնել իրենց կողմից առաջադրված հարցերը:
Դասընթացը կվարի ՖՀՄՍ-ների փորձագետ Ավետիք Մովսիսյանը:
Մարտի 28-ին, ժամը՝ 15:00
Չարենցի 1, 9-րդ հարկ՝ Հաշվապահության Ուսուցման միջազգային Կենտրոն
Մասնակցությունը վճարովի է
Մասնակցության վճարը 5000 դրամ է: Շրջանավարտ-մագիստրոսների համար գործում է զեղչ: Մինչև մարտի 20-ը գրանցվելու դեպքում կգործի 30% զեղչ, մինչև մարտի 24-ը՝ 20%
ՀՈՒՄԿ հիմնադրամ
Հաշվապահության Ուսուսցման Միջազգային Կենտրոնը հիմնվել է 1998 թ. Երևանում, Եվրամիության Tacis ծրագրի շրջանակներում: Կենտրոնը 17 տարի անընդմեջ շարունակում է մնալ հաշվապահության, կառավարման, բիզնեսի ոլորտներում մասնագիտական ուսուցում տրամդրող առաջատար հաստատություն, որի նպատակն է ազգային և միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը:
Email: training@iatc.am
Website: www.iatc.am
Location: 1 Չարենցի փողոց, Երևան, Հայաստան
Phone: (010) 57 59 40 (055) 57 59 40
Facebook: https://www.facebook.com/pages/IATC-Fund/251130118250958