«Աշխարհի շուրջ 40 ժամում»
11-15 տարեկան դպրոցականների համար
grow edutainment կազմակերպությունը
«Աշխարհի շուրջ 40 ժամում» ծրագիրը նախատեսված է 11-15 տարեկան դեռահասների համար:
ՆՊԱՏԱԿՆ Է՝ ծանոթացնել տարբեր ազգերի մշակույթին, պատմությանը:
ԾՐԱԳՐԻ ՁևԱՉԱՓԸ՝ ԿՐԹԱԶՎԱՐՃԱՆՔՙ ՈՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
2. World café քննարկումներ
3. Open space քննարկումներ
4. Հյուրերի հետ քննարկում-ծանոթություններ
5. Թիմային և անհատական աշխատանք
6. Ֆիլմի դիտումներ
7. Խոհարարական մրցույթներ
Ծրագիրը ներառում է աշխարհագրական, պատմական, մշակութային, գիտելիքներ,
Սկսում ենք ԱՄՆ-ից:
«Աշխարհի շուրջ 40 ժամում»
Տևողությունը` 1.5 ամիս (40 ժամ), շաբաթական 2 օր,
Ծրագրի անցկացման լեզուն՝ հայերեն, ռուսերեն,
Անցկացման վայրը՝ Էօն հակասրճարան,
Արժեքը՝ 28.000 դրամ:
Saturday, Jun 25, 2016, 12:00 PM
Best Western Congress Hotel, Italy Street, Yerevan, Armenia
grow edutainment
Email: info@2grow.am
Website: www.2grow.am
Location: grow edutainment
Phone: 091 191 367
Facebook: facebook.com/GrowEdutainment/
grow edutainment թիմ
Սոնա Հովհաննիսյան
Սոնա Հովհաննիսյանը «GROW» ընկերության համահիմնադիր և ծրագրերի տնօրենն է:
Ունի ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 11 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ծրագրերի և թրեյնինգների հեղինակ և համահեղինակ:
Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach:
2010թ. հանդես է եկել TEDxYerevan միջոցառման ժամանակ որպես խոսնակ (իր ելույթին կարող եք ծանոթանալ ասյտեղ):
Սոնան բազմաբնույթ աշխատանքային փորձ ունի, այդ թվում արվեստի ոլորտում նախագծերի և հասարակայնության հետ կապերի իրականացման, հասարակական կազմակերպության ղեկավարման, ԲՈՒՀ-ի ռազմավարության ստեղծման, սննդի արտադրության և հեռահաղորդակցման բնագավառների ընկերություններում կորպորատիվ ուսուցման գործընթացներում:
Անուշ Մանուչարյան
Անուշ Մանուչայանը «GROW» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենն է, “Կողմնացույց” կարիերայի կողմնորոշման և ուղղորդման ծրագրի hամահեղինակ և դասընթացավար:
Ունի մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ավելի քան 10 տարվա փորձ և ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 6 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրերի համահեղինակ և իրականացնող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:
Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach: Chartered Management Institute, UK կողմից հավաստագրված է որպես Management Consultant (CMCE): Փորձառության հիմնական բնագավառներն են հեռահաղորդակցությունը, զբոսաշրջության կառավարումը, վաճառքը և սպասարկումը, մարդկային ռեուսուրսների կառավարումը և տարատեսակ ուսուցման և զարգացման ծրագրերը՝ հասարակական և կոմերցիոն կազմակերպություններում:
Կարինե Քարամյան
Կարինե Քարամյան
«GROW» ընկերության աշխատակից:
Ավարտել է Երևանի Վ.Յ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական ինստիտուտը, ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: Ունի ուսուցման ոլորտում ավելի քան 25 տարվա փորձառություն: Աշխատել է մանկապարտեզում (N25), դպրոցներում (N N 192, 78 – Երևան, N 8 – Կորոլյով, ՌԴ), տեխնիկումում (Հիդրոմելիորատիվ տեխնիկում): Աշխատում է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ավելի քան 7 տարի, ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 9 տարի: Մի շարք ծրագրերի և թրեյնինգների հեղինակ և համահեղինակ է:
Door International Group միջազգային ընկերության կողմից հավաստագրված է որպես Business Trainer:
Փորձառության հիմնական բնագավառներն են վաճառքը և սպասարկումը, մարդկային ռեսուրսների զարգացումը:
2013թ. հրապարակել է հոդված «Ուսուցանող ձևաչափ՝ «Միջազգային Սրճարան» ձեռնարկ», որի հետ կարող եք ծանոթանալ այստեղ: