grow2grow
դասընթացավարների զարգացման ծրագիր
grow2grow ծրագրի մասին
grow edutainment-ը հրավիրում է մասնակցելու դասընթացավարների զարգացման grow2grow ծրագրին:
Ծրագիրը նախատեսված է սկսնակ թրեյներների, ուսուցիչների, դասախոսների,ինչպես նաև բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ մեծահասակների ուսուցման հիմունքներին:
Երբ
Ծրագրի արդյունքում մասնակիցները`
-Կյուրացնեն մեծահասակների ուսուցման հիմունքները,
-Կփորձարկեն ստացված գիտելիքները ինքնուրույն թրեյնինգ ծրագրերի կազմման և անցկացման միջոցով,
-Կստանան անհատական հետադարձ կապ կատարված թրեյնինգների վերաբերյալ,
-Կկազմեն անհատական զարգացման ծրագիր` թրեյների հմտությունների հետագա զարգացման վերաբերյալ:
Ծրագրում ներառված թեմաներն են.
1. Մեծահասակների ուսուցման գործընթացը և առանձնահատկությունները
2. Թրեյնինգի նախապատրաստման, մշակման և անցկացման կանոնները
3. Թրեյնինգի ծրագրի արդյունավետ կառուցվածքը
4. Խմբային աշխատանքի մեթոդները
5. Արդյունավետ հետադարձ կապ և վարժության ամփոփում
6. Աջակցող պարագաների և տեսանյութերի հետ աշխատանքը
7. Թրեյների հիմնական կոմպետենտությունները. թրեյների «կարելի» և «չի կարելի»-ները
8. Թրեյնիների հիմնական դերերը
9. Խմբի առջև լարվածության հաղթահարումը
10. Թրեյնինգի արդյունավետության գնահատումը և ուսուցման արդյունքների աջակցումը
Ծրագրին մասնակցության արժեքը 35,000 դրամ, որը ներառում է
-յուրաքանչյուր մասնակցի համար ուսումնական նյութերը
- սուրճի և ճաշի ընդմիջումները
-մասնակցության սերտիֆիկատի տրամադրումը:
Մասնակիցների առավելագույն թիվը 8:
Շտապեք գրանցվել խմբում Ձեր տեղն ամրագրելու համար:
Կրթազվարճանքը երաշխավորված է
Նվիրել
Անուշ Մանուչարյան
Անուշ Մանուչայանը «GROW» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենն է, “Կողմնացույց” կարիերայի կողմնորոշման և ուղղորդման ծրագրի hամահեղինակ և դասընթացավար:
Ունի մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ավելի քան 8 տարվա փորձ և ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 5 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրերի համահեղինակ և իրականացնող:
Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach: Chartered Management Institute, UK կողմից հավաստագրված է որպես Management Consultant (CMCE):
Փորձառության հիմնական բնագավառներն են հեռահաղորդակցությունը, զբոսաշրջության կառավարումը, վաճառքը և սպասարկումը, մարդկային ռեուսուրսների կառավարումը և տարատեսակ ուսուցման և զարգացման ծրագրերը՝ հասարակական և կոմերցիոն կազմակերպություններում:
Սոնա Հովհաննիսյան
Սոնա Հովհաննիսյանը «GROW» ընկերության համահիմնադիր և ծրագրերի տնօրենն է:
Ունի ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 7 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ծրագրերի և թրեյնինգների հեղինակ և համահեղինակ:
Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach:
2010թ. հանդես է եկել TEDxYerevan միջոցառման ժամանակ որպես խոսնակ (իր ելույթին կարող եք ծանոթանալ ասյտեղ):
Սոնան բազմաբնույթ աշխատանքային փորձ ունի, այդ թվում արվեստի ոլորտում նախագծերի և հասարակայնության հետ կապերի իրականացման, միջազգային հասարակական կազամակերպության ղեկավարման, ԲՈՒՀ-ի ռազմավարության ստեղծման, սննդի արտադրության և հեռահաղորդակցման բնագավարների ընկերություններում կորպորատիվ ուսուղման կազամակերպման և իրականացման ոլորտներում:
grow edutainment
Email: info@2grow.am
Website: www.2grow.am
Phone: 093 234 722
Facebook: https://www.facebook.com/GrowEdutainment