grow2grow

թրեյներների զարգացման ծրագիր

grow2grow ծրագրի մասին

Grow edutainment-ը հրավիրում է մասնակցելու դասընթացավարների զարգացման grow2grow ծրագրին:

Ծրագիրը նախատեսված է սկսնակ թրեյներների, ուսուցիչների, դասախոսների, ինչպես նաև բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ մեծահասակների ուսուցման հիմունքներին:

Ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 10-12 ընթացքում` ընդամենը 15 ժամ տևողությամբ:

Ծրագրի արդյունքում մասնակիցները`

-Կյուրացնեն մեծահասակների ուսուցման հիմունքները,

-Կփորձարկեն ստացված գիտելիքները ինքնուրույն թրեյնինգ ծրագրերի կազմման և անցկացման միջոցով,

-Կստանան անհատական հետադարձ կապ կատարված թրեյնինգների վերաբերյալ,

-Կկազմեն անհատական զարգացման ծրագիր` թրեյների հմտությունների հետագա զարգացման վերաբերյալ:

Ծրագրում ներառված թեմաներն են.

1. Մեծահասակների ուսուցման գործընթացը և առանձնահատկությունները

2. Թրեյնինգի նախապատրաստման, մշակման և անցկացման կանոնները

3. Թրեյնինգի ծրագրի արդյունավետ կառուցվածքը

4. Խմբային աշխատանքի մեթոդները

5. Արդյունավետ հետադարձ կապ և վարժության ամփոփում

6. Աջակցող պարագաների և տեսանյութերի հետ աշխատանքը

7. Թրեյների հիմնական կոմպետենտությունները. թրեյների «կարելի» և «չի կարելի»-ները

8. Թրեյնիների հիմնական դերերը

9. Խմբի առջև լարվածության հաղթահարումը

10. Թրեյնինգի արդյունավետության գնահատումը և ուսուցման արդյունքների աջակցումը

Ծրագրին մասնակցության արժեքը 35,000 դրամ, որը ներառում է

-յուրաքանչյուր մասնակցի համար ուսումնական նյութերը

- սուրճի և ճաշի ընդմիջումները

-մասնակցության սերտիֆիկատի տրամադրումը:

Մասնակիցների առավելագույն թիվը 8: Շտապեք գրանցվել խմբում Ձեր տեղն ամրագրելու համար:

Ծրագրին կարող եք գրանցվել` այցելելով

Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել (093) 234 722 կամ (055 988417) հեռախոսահամարներով:


Կարող եք նվիրել grow2grow ծրագրին մասնակցության հնարավորությունը grow edutianment նվեր քարտի միջոցով: