CRM համակարգ Լիկվորում
Փաստաթղթերի ավտոմատացում ` որակի պահանջներին համապատասխան
Լիկվոր ընկերությունը ներդնում է արտադրական պրոցեսների ավտոմատացման մոդուլը` Microsoft Dynamics հարթակում։
Լիկվոր դեղագործական ընկերության արտադրության պրոցեսում ներգրաված աշխատակիցները սկսել են բոլոր փաստաթղթերը լրացնել համակարգով։
Թեստավորման փուլն անցնելուց հետո նախատեսվում է մյուս շաբաթվանից ամբողջովին բացառել թղթային փաստաթղթերը և օգտվել Microsoft Dynamics հարթակում BEVER MRP համակարգից։
Արտադրության ավտոմատացումը թույլ կտա հասնել հետևյալ արդյունքներին`
- Կրճատել փաստաթղթաբանության վրա ծախսվող ժամանակը
- Ներքին հաղորդակցությունը դարձնել ավելի արդյունավետ
- Ապահովել արտադրական պրոցեսների մաքսիմալ թափանցիկություն
- Կրճատել ներքին և միջազգային աուդիտների ընթացքը։
Համագործակցության մասին
Արդեն մեկ տարի է, ինչ Բևեռն համագործակցում է Լիկվոր ընկերության հետ։ Ավտոմատացվել է ընկերության վաճառքի, մարկետինգի և որակի վերահսկման բոլոր պրոցեսները։ Երկարատև համագործակցության շնորհիվ ընկերության համակարգը ստեղծվել է լիովին նրանց աշխատանքային պրոցեսներին համապատասխան։
BEVER
Email: marketing@bever.am
Website: www.bever.am
Location: H. Hakobyan 3, Yerevan
Phone: 374 11 56 52 16
Facebook: https://www.facebook.com/www.bever.am?fref=ts