OPEN SPACE
բաց քննարկում
Հրավիրում ենք քննարկելու
շատերին հետաքրքրող այս հարցը grow edutainment-ի կողմից կազմակերպվող Open Space (Բաց տարածություն) հանդիպման ընթացքում:
Բաց քննարկման շրջանակներում դուք ազատ եք կազմակերպելու ուսուցման գործընթացը հենց Ձեզ հուզող հարցերի և մտքերի շուրջ:
Open Space
Friday, May 22, 2015, 06:30 PM
Best Western Congress Hotel, Yerevan, Armenia
Տևողություն և վճար
Մասնակցության վճարը 1000 դրամ է՝ ներառյալ սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ:
Անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ:
Open space մեթոդի մասին
Open space-ը (Բաց տարածություն) ուսուցման, ինչպես նաև խորհրդակցությունների և քննարկումների անցկացման արդյունավետ ժամանակակից մեթոդ է, որը սկիզբ է առել 80-ական թթ.:
Այն թույլ է տալիս ձևավորել ազատ ստեղծագործական միջավայր՝ նորարարական մտքերի առաջացման և հաջողության հասնելու համար:
Այս եղանակը կիրառելի է 5-ից մինչև 2000 մասնակից ունեցող քննարկումների դեպքում և հաջողությամբ ներդրվել է ինչպես փոքր և միջին կազմակերպություններում, այնպես և միջազգային խոշոր կորպորացիաներում:
Open space-ը չունի հստակ սահմանված օրակարգ: Ներկաները ազատ շրջում են քննարկման տարածքում և մասնակցում իրենց հետաքրքրող թեմայի քննարկմանը:
Open space-ի 4 հիմնական սկզբունքներն են `
- Ով եկավ, նա էլ պետք է գար...
- Ինչ էլ պատահի, դա էլ պետք է պատահեր...
- Երբ սկսվեց, այդ ժամանակ էլ պետք է սկսվեր....
- Երբ կավարտվի, կավարտվի...
1 օրենք
GROW EDUTAINMENT ԹԻՄ
Անուշ Մանուչարյան
Անուշ Մանուչայանը «GROW» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենն է, “Կողմնացույց” կարիերայի կողմնորոշման և ուղղորդման ծրագրի hամահեղինակ և դասընթացավար:
Ունի մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ավելի քան 9 տարվա փորձ և ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 5 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրերի համահեղինակ և իրականացնող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:
Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach: Chartered Management Institute, UK կողմից հավաստագրված է որպես Management Consultant (CMCE): Փորձառության հիմնական բնագավառներն են հեռահաղորդակցությունը, զբոսաշրջության կառավարումը, վաճառքը և սպասարկումը, մարդկային ռեուսուրսների կառավարումը և տարատեսակ ուսուցման և զարգացման ծրագրերը՝ հասարակական և կոմերցիոն կազմակերպություններում:
Սոնա Հովհաննիսյան
Ունի ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 10 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ծրագրերի և թրեյնինգների հեղինակ և համահեղինակ:
Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach:
2010թ. հանդես է եկել TEDxYerevan միջոցառման ժամանակ որպես խոսնակ (իր ելույթին կարող եք ծանոթանալ ասյտեղ):
Սոնան բազմաբնույթ աշխատանքային փորձ ունի, այդ թվում արվեստի ոլորտում նախագծերի և հասարակայնության հետ կապերի իրականացման, հասարակական կազմակերպության ղեկավարման, ԲՈՒՀ-ի ռազմավարության ստեղծման, սննդի արտադրության և հեռահաղորդակցման բնագավառների ընկերություններում կորպորատիվ ուսուցման գործընթացներում:
grow edutainment
Email: info@2grow.am
Website: www.2grow.am
Phone: 093 234 722
Facebook: https://www.facebook.com/GrowEdutainment?fref=ts