OPEN SPACE

բաց քննարկում

Big image

Հրավիրում ենք քննարկելու

շատերին հետաքրքրող այս հարցը grow edutainment-ի կողմից կազմակերպվող Open Space (Բաց տարածություն) հանդիպման ընթացքում:


Բաց քննարկման շրջանակներում դուք ազատ եք կազմակերպելու ուսուցման գործընթացը հենց Ձեզ հուզող հարցերի և մտքերի շուրջ:

grow edutainment about Open Space Technology

Open Space

Friday, May 22nd, 6:30pm

1 Italy St

Yerevan, Yerevan

Եթե եղանակը բարենպաստ լինի, ապա քննարկումը կլինի բացօթյա

Տևողություն և վճար

Ծրագրի սկիզբը 18:30 է, ավարտը` քանի դեռ ձեզ հետաքրքիր է քննարկել թեման:


Մասնակցության վճարը 1000 դրամ է՝ ներառյալ սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ:

Անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ:

Open space մեթոդի մասին

Open space-ը (Բաց տարածություն) ուսուցման, ինչպես նաև խորհրդակցությունների և քննարկումների անցկացման արդյունավետ ժամանակակից մեթոդ է, որը սկիզբ է առել 80-ական թթ.:

Այն թույլ է տալիս ձևավորել ազատ ստեղծագործական միջավայր՝ նորարարական մտքերի առաջացման և հաջողության հասնելու համար:

Այս եղանակը կիրառելի է 5-ից մինչև 2000 մասնակից ունեցող քննարկումների դեպքում և հաջողությամբ ներդրվել է ինչպես փոքր և միջին կազմակերպություններում, այնպես և միջազգային խոշոր կորպորացիաներում:

Open space-ը չունի հստակ սահմանված օրակարգ: Ներկաները ազատ շրջում են քննարկման տարածքում և մասնակցում իրենց հետաքրքրող թեմայի քննարկմանը:


Open space-ի 4 հիմնական սկզբունքներն են `



  • Ով եկավ, նա էլ պետք է գար...
  • Ինչ էլ պատահի, դա էլ պետք է պատահեր...
  • Երբ սկսվեց, այդ ժամանակ էլ պետք է սկսվեր....
  • Երբ կավարտվի, կավարտվի...

1 օրենք

Open space-ում գործող միակ օրենքը «ազատ ոտքերի» օրենքն է: Այն պահանջում է, որ միայն մասնակցի հետաքրքրությունը և պատասխանատվությունը պայմանավորի, թե որ պահին և որտեղ նա պետք է գտնվի:

2 դեր

մեղու և թիթեռնիկ

GROW EDUTAINMENT ԹԻՄ

Անուշ Մանուչարյան

Անուշ Մանուչայանը «GROW» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենն է, “Կողմնացույց” կարիերայի կողմնորոշման և ուղղորդման ծրագրի hամահեղինակ և դասընթացավար:

Ունի մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ավելի քան 9 տարվա փորձ և ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 5 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրերի համահեղինակ և իրականացնող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:

Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach: Chartered Management Institute, UK կողմից հավաստագրված է որպես Management Consultant (CMCE): Փորձառության հիմնական բնագավառներն են հեռահաղորդակցությունը, զբոսաշրջության կառավարումը, վաճառքը և սպասարկումը, մարդկային ռեուսուրսների կառավարումը և տարատեսակ ուսուցման և զարգացման ծրագրերը՝ հասարակական և կոմերցիոն կազմակերպություններում:

Սոնա Հովհաննիսյան

Սոնա Հովհաննիսյանը «GROW» ընկերության համահիմնադիր և ծրագրերի տնօրենն է:

Ունի ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 10 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ծրագրերի և թրեյնինգների հեղինակ և համահեղինակ:

Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach:

2010թ. հանդես է եկել TEDxYerevan միջոցառման ժամանակ որպես խոսնակ (իր ելույթին կարող եք ծանոթանալ ասյտեղ):

Սոնան բազմաբնույթ աշխատանքային փորձ ունի, այդ թվում արվեստի ոլորտում նախագծերի և հասարակայնության հետ կապերի իրականացման, հասարակական կազմակերպության ղեկավարման, ԲՈՒՀ-ի ռազմավարության ստեղծման, սննդի արտադրության և հեռահաղորդակցման բնագավառների ընկերություններում կորպորատիվ ուսուցման գործընթացներում:

grow edutainment

Grow edutianment–ը զարգացման հարթակ է անհատների, կազմակերպությունների և համայնքի համար: Զարգացման ծրագրերի ոլորտում փորձից ելնելով՝ մենք վստահ ենք, որ ուսուցման գործընթացը չի ապահովի ցանկալի արդյունք, եթե այն հաճելի չէ մասնակիցների համար: Այդ պատճառով է, որ մեր ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում մենք որդեգրել ենք «կրթազվարճանքի» սկզբունքը (education + entertainment = edutainment) և կարևորում ենք ինչպես ուսուցանելիությունը և արդյունավետությունը, այնպես և դրական միջավայրը և խաղային տարրերը: