Նոր պայմանագիր
Հերթական ներդրումը արտադրության ոլորտում
Բևեռը պայմանագիր է կնքել Արգել ընկերության հետ։ Ընկերությունը զբաղվում է բազալտե անընդհատ թելքի արտադրությամբ։
Նախատեսվում է ավտոմատացնել արտադրությունը, այդ թվում իրականացնել`
- Արտադրանքի ինքնարժեքների հաշվարկ;
- Ծախսերի հաշվարկ;
- Պատրաստի արտադրանքի և հումքերի շարժի կառավարում։
Համակարգի տրամադրած անալիտիկ տվյալների շնորհիվ ընկերությունը կբարձրացնի արտադրական պրոցեսների պլանավորման և կառավարման արդյունավետությունը և կօպտիմիզացնի ընթացիկ ծախսերը։
Հետագայում պլանավորվում է ավտոմատացնել նաև բոլոր կոնտրագենտների հետ փոխհարաբերությունները։