grow edutainment հրավիրում է
«Մի ֆիլմի քննարկում» ծրագրի ներկայացման
8-13 տարեկան երեխաների համար
Ծրագրի մասին
Անցկացման վայրը՝ Best Western Congress Hotel
Տևողությունը` 2 ամիս ( 9 հանդիպում, յուրաքանչյուրը 3 ժամ)
Արժեքը՝ 17.000 դրամ
Ծրագրի նպատակն է սովորեցնել երեխաներին՝
2.Փաստարկված արտահայտել սեփական կարծիքը;
3.Լսել և ընդունել այլ կարծիքներ;
4.Կառուցողական քննարկումներ ծավալել;
5.Լայնացնել սեփական մտահորիզոնը;
6.Զարգացնել իմացական հմտությունները:
Քննարկման ձևաչափերը ներառում են
- Բանավեճեր
- World cafe քննարկումներ
- Open space քննարկումներ
- Հյուրերի հետ քննարկում-ծանոթություններ
- Թիմային աշխատանք
Ֆիլմերի թեմատիկան
- Առաջնորդություն
- Թիմային աշխատանք
- Կամքի ուժ
- Նորարարություններ
- Սեր, ընկերություն
- Արդարություն
- Իշխանություն, փող
- Կյանքի առաքելություն և նպատակ
- Առողջություն
- Էթիկա
- Երազանք
- Պատերազմ
- Պատմական իրադարձություններ
- Հարաբերությունների զարգացում
Եթե հետաքրքրվեցիք, ապա գրանցեք Ձեր հեռախոսահամարը այստեղ և մենք Ձեզ կզանգահարենք:
grow edutainment
Email: info@2grow.am
Website: www.2grow.am
Phone: 077 54 95 52
Facebook: https://www.facebook.com/GrowEdutainment
GROW EDUTAINMENT ԹԻՄ
Սոնա Հովհաննիսյան
Սոնա Հովհաննիսյանը «GROW» ընկերության համահիմնադիր և ծրագրերի տնօրենն է:
Ունի ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 10 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ծրագրերի և թրեյնինգների հեղինակ և համահեղինակ:
Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach:
2010թ. հանդես է եկել TEDxYerevan միջոցառման ժամանակ որպես խոսնակ (իր ելույթին կարող եք ծանոթանալ ասյտեղ):
Սոնան բազմաբնույթ աշխատանքային փորձ ունի, այդ թվում արվեստի ոլորտում նախագծերի և հասարակայնության հետ կապերի իրականացման, հասարակական կազմակերպության ղեկավարման, ԲՈՒՀ-ի ռազմավարության ստեղծման, սննդի արտադրության և հեռահաղորդակցման բնագավառների ընկերություններում կորպորատիվ ուսուցման գործընթացներում:
Անուշ Մանուչարյան
Անուշ Մանուչայանը «GROW» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենն է, “Կողմնացույց” կարիերայի կողմնորոշման և ուղղորդման ծրագրի hամահեղինակ և դասընթացավար:
Ունի մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ավելի քան 9 տարվա փորձ և ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 5 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրերի համահեղինակ և իրականացնող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:
Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach: Chartered Management Institute, UK կողմից հավաստագրված է որպես Management Consultant (CMCE): Փորձառության հիմնական բնագավառներն են հեռահաղորդակցությունը, զբոսաշրջության կառավարումը, վաճառքը և սպասարկումը, մարդկային ռեուսուրսների կառավարումը և տարատեսակ ուսուցման և զարգացման ծրագրերը՝ հասարակական և կոմերցիոն կազմակերպություններում: